Ժամանակավորապես փակ է լինելու «Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը
12:02, 21 Փետրվար, 2019ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի 45-րդ կմ-ում փետրվարի 22-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, որոնց պատճառով նույն օրը՝ ժամը 12:00-19:00-ն ընկած ժամանակահատվածում, «Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։
© 2009 ARMENPRESS.am