Յուրա Մովսիսյանը հանդիպել է Հայաստանի կանանց Մ-19 հավաքականի հետ  

14:50, 20 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանն այս օրերին Հայաստանում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ազգային հավաքականի խաղացողն այցելել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա, որտեղ հետևել է Հայաստանի կանանց Մ-19 հավաքականի մարզմանը, շփվել պատանի ֆուտբոլիստուհիների հետ: 


© 2009 ARMENPRESS.am