Դիջիթեյն ընկերությունը ներկայացրել է իր նորարարական լուծումները ICE London միջազգային ամենամյա հեղինակավոր ցուցահանդեսին

12:58, 20 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական խոշորագույն ՏՏ ընկերություններից մեկը՝ Դիջիթեյնը, օրերս ներկայացրեց իր նորարարական լուծումները ICE London միջազգային ամենամյա հեղինակավոր ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էին աշխարհի լավագույն ծրագրային ապահովում տրամադրող ընկերությունները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ընկերությունից, արդեն չորրորդ տարին անընդմեջ, Դիջիթեյն ընկերությունը զարմացնում է այցելուներին իր տաղավարի չափերով և հետաքրքիր դիզայնային լուծումներով։


© 2009 ARMENPRESS.am