Չեմպիոնների լիգայում կկայանա ևս երկու հանդիպում

09:01, 20 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում խաղային հերթական օրը կկայանա երկու հանդիպում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մադրիդի «Ատլետիկո»-ն սեփական հարկի տակ կընդունի Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուս»-ին: Գերմանական «Շալկե»-ն կփորձի տանը առավելության հասնել «Մանչեսթեր Սիթի»-ի նկատմամբ:

Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով կեսգիշերին:


© 2009 ARMENPRESS.am