Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իրանում կիսեց 1-3-րդ տեղերը

08:57, 20 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իրանի միջազգային մցրաշարում կիսեց 1-3-րդ տեղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կասպյան գավաթի խաղարկությունում Գրիգորյանը վերջին տուրում առավելության հասավ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արման Միքայելյանը նկատմամբ:  Հայկ Երիցյանը պարտվեց, այդ կերպ բաց թողնելով մրցանակային տեղ զբաղեցնելու հնարավորությունը:

Կարեն Գրիգորյանը 9 հնարավորից հավաքելով 7 միավոր կիսեց 1-3-րդ տեղերը, սակայն լրացուցիչ միավորները միայն երրորդն էր:


© 2009 ARMENPRESS.am