Լիբանանի վարչապետը կայցելի Հայաստան. Սաադ Հարիրին ընդունել է դեսպան Աթաբեկյանին

20:00, 19 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը փետրվարի 19-ին հանդիպել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին (Saad Hariri):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լիբանանի միջև առևտրա-տնտեսական կապերը զարգացման հնարավոր քայլերը։

Երկուստեք նշվել է, որ առաջիկայում Լիբանանի վարչապետի Հայաստան կատարելիք այցը նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև գործընկերային հարաբերությունների առավել զարգացման համար։

 


© 2009 ARMENPRESS.am