Հակոբ Արշակյանը Բարսելոնում կմասնակցի GSMA շարժական աշխարհ համաժողովին

19:50, 19 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը 2019 թվականի փետրվարի 24-27-ը կգործուղվի Իսպանիայի Թագավորություն՝ Բարսելոնա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Արշակյանը Բարսելոնայում կմասնակցի GSMA շարժական աշխարհ համաշխարհային համաժողովի նախարարական ամենամյա ծրագրին:


© 2009 ARMENPRESS.am