Երևանում կանցկացվի շախմատի միջազգային կոնֆերանս  

15:32, 19 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղի կունենա շախմատի միջազգային կոնֆերանս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շախմատի միջազգային ֆեդերացիայի շախմատը կրթական համակարգում հանձնաժողովը և Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտը 2019 թ. մայիսի 7-8-ը կազմակերպում են միջազգային կոնֆերանս Հայաստանում՝ «Շախմատային կրթության արդի վիճակը և զարգացման միտումները» խորագրով:


© 2009 ARMENPRESS.am