Մերկելն անհանգստացած Է «Հյուսիսային հոսք – 2»-ի նկատմամբ ԱՄՆ-ի աճող ագրեսիայից. Bloomberg

12:35, 19 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անհանգստացած Է «Հյուսիսային հոսք – 2» գազատարի կառուցման նկատմամբ ԱՄՆ-ի աճող ագրեսիայից: Փետրվարի 18-ին այս մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով երեք աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ Գերմանիայի կառավարությունում անհանգստացած են, թե որոնք կլինեն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետագա քայլերը գազի նախագծի նկատմամբ այն բանից հետո, երբ Բեռլինին հաջողվեց խափանել եվրոպական դաշնակիցներին իր դեմ տրամադրելու Վաշինգտոնի փորձերը: Ինչպես նշում են աղբյուրները, վերջին տասն օրվա ընթացքում ամերիկացի դիվանագետները փորձել են Փարիզի եւ Բրյուսելի բարձրաստիճան պաշտոնյաներին դրդել խստացնելու իրենց դիրքորոշումը նախագծի նկատմամբ: Փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի ընթացքում ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսն ընդգծել Է ԱՄՆի դիրքորոշման կոշտությունը «Հյուսիսային հոսք – 2» գազատարի նկատմամբ եւ Եվրամիությանը կոչ Է արել հետեւելու իր օրինակին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am