Իրավապահները հայտնաբերել են փախուստի դիմած դատապարտյալին

10:12, 19 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրեակատարողական ծառայության և ՀՀ  ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 19-ին՝ ժամը 00:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, փախուստի մեջ գտնվող Հայկ Վաչեի Գալստյանը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի վարչական տարածքից: Նա փախուստի էր դիմել «Արմենիա» բժշկական կենտրոնից փետրվարի 18-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ Հայկ Գալստյանը տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին, այնուհետև ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Կատարվում է քննություն։

 

 


© 2009 ARMENPRESS.am