Հայաստան մուտք գործելու պահին բերման ենթարկված Թուրքիայի քաղաքացին ձերբակալվել է
17:43, 18 Փետրվար, 2019ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բագրատաշենի սահմանային անցակետից Հայաստան մուտք գործելու պահին ՀՀ ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման ենթարկված Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, 53-ամյա Ֆառուկ Ս.-ն ձերբակալվել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել է , որ նա 2012 թ. հուլիսի 12-ից հետախուզվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից՝ ԳԴՀ քրեական օրենսգրքի 259 (գողացված ապրանքներով գործունեության ծավալում), 260 (առևտրային նպատակներով ապօրինի գործունեության ծավալում կամ որպես հանցավոր խմբի անդամ) և 53 հոդվածների ( մի քանի գործողություններով կատարված մի քանի հանցագործություններ) մեղադրանքով:
© 2009 ARMENPRESS.am