Իրանում Սաուդյան Արաբիային եւ ԱՄԷ-ին մեղադրել են ահաբեկիչներին հովանավորելու մեջ

16:10, 18 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի գլխավոր շտաբի ղեկավար Մոհամադ Բաքերին Սաուդյան Արաբիային եւ Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ) մեղադրել Է ահաբեկիչներին հովանավորելու մեջ, որոնք հարձակում են կատարել Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ, Իրանի զինված ուժերի բաղկացուցիչ մասը) վրա, որի հետեւանքով զոհվել Է 27 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Tasnim գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ փետրվարի 13-ին Սիստանի եւ Բելուջստանի նահանգում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել Է ականապատված ավտոմոբիլն Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի ավտոբուսի մոտ: Ինչպես հայտնել Է IRNA գործակալությունը, վկայակոչելով ԻՀՊԶ-ի հայտարարությունը, վերջին տվյալներով՝ ահաբեկչական հարձակման զոհ Է դարձել 27 մարդ, տուժել Է 13 հոգի: Սուննիների «Ջեյշ ալ Ադլ» ծայրահեղական խմբավորումն ստանձնել Է պայթյունի պատասխանատվությունը: «Եթե որեւիցե խմբավորում թաքնվում Է Պակիստանում՝ փող ստանալով Սաուդյան Արաբիայից եւ ԱՄԷ-ից եւ նրանց զենքը, եւ մարդկանց Է ներդնում երկրում (Իրանում – խմբ.) նման ահաբեկչական հարձակումներ կատարելու համար, (նրանք – խմբ.) պետք Է իմանան, որ իրանական ազգի վրեժի բոցը կոչնչացնի իրենց գահատոհմը»,- մեջերում Է Tasnim գործակալությունը Բաքերիի հայտարարությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am