Brexit-ի խնդիրն անկարելի Է լուծել առանց փոխվստահության. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար

16:05, 18 Փետրվար, 2019
ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Brexit-ի շուրջ ստեղծված իրադրությունը հնարավոր կլինի քաղաքական փակուղուց դուրս բերել միայն Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի իշխանությունների միջեւ անհրաժեշտ փոխվստահության դեպքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 18-ին հայտարարել Է Բրիտանիայի ԱԳ նախարարության ղեկավար Ջերեմի Հանթը՝ Եվրամիության ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու համար Բրյուսել ժամանելուց հետո:
Նախարարի խոսքով՝ այժմ «եկել Է Brexit-ը քննարկելու կենսականորեն կարեւոր պահը», եւ երկխոսության կողմերը կարծում են, որ «կարելի Է գտնել այն ուղին, որն աջակցություն կստանա բրիտանական խորհրդարանում»: «Բայց դա կպահանջի վստահություն, քանի որ խաղաքարտի վրա են դրվել հաջորդ 25 տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայի հարաբերություններն իր եվրոպացի հարեւանների հետ»,-արձանագրել Է Ֆորին օֆիսի ղեկավարը:
Իսկ խոսելով ԵՄ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման օրակարգի մասին՝ Հանթն ասել Է, որ այս խորհրդակցությանը ժամանել Է, որպեսզի քննարկի Վենեսուելայում, Սիրիայում եւ Ուկրաինայում ստեղծված իրադրությունը:

© 2009 ARMENPRESS.am