Վրաստանը կարող է քրեական պատիժ սահմանել առանց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի քարտեզի համար

11:49, 18 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի իշխանությունները կարող են քրեական պատասխանատվություն սահմանել երկրի այնպիսի քարտեզներ կազմելու կամ տարածելու համար, որոնց վրա Վրաստանի կազմում ներառված չեն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքները. համապատասխան օրինագիծը քննարկվում Է խորհրդարանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Օրինագիծը նախատեսում Է փոփոխություններ մտցնել երկրի Քրեական օրենսգրքում: Փետրվարի 18-ին ուղղումների փաթեթը կքննարկեն իրավաբանական հարցերի կոմիտեի նիստում:

«Քրեական օրենսգրքում կավելացվի 343 հոդվածը, որի համաձայն, Վրաստանի տարածքային ամբողջականության խախտմամբ քարտեզի տպագիր հրատարակության պատրաստումը, արտադրությունը, տարածումը, գովազդումը, իրացումը, Վրաստան դրա ներմուծումը կամ այնտեղից դուրսբերումը կարող Է պատժվել տուգանքով կամ մինչեւ երկու տարի ժամկետով ազատազրկմամբ»,-ասված Է խորհրդարանի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Տուգանքի նվազագույն գումարը կկազմի 2 հազար լարի (ավելի քան 760 դոլար), ստույգ գումարը կորոշի դատարանը: Օրինագծի նախաձեռնողներն են պատգամավորներ Իրակլի Սեսիաշվիլին եւ Օթար Չրդիլելին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am