Spiegel-ն ԱՄՆ-ին «զրկել Է» համաշխարհային առաջատարի կարգավիճակից

10:53, 18 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը, չնայած «ամերիկյան առաջատարության» վերաբերյալ փոխնախագահ Մայք Փենսի հայտարարություններին, որը նա արել Է Մյունխենի՝ անվտանգությանը նվիրված խորհրդաժողովի ընթացքում, փաստորեն զիջում Է իր դիրքերը Ռուսաստանին եւ Չինաստանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է գերմանական Der Spiegel հանդեսը: Հրատարակությունը նշել Է, որ Փենսը ելույթի ընթացքում ասել Է, թե ԱՄՆ-ը նախագահ Դոնալդ Թրամփի օրոք «ուժեղացել Է ինչպես երբեք», իսկ «Ամերիկան վերստին դարձել Է ազատ աշխարհի առաջատարը»:

«Ամերիկան առաջատարը չԷ, նա զիջում Է դիրքերը»,- գրում Է Der Spiegel-ը՝ նշելով, որ «առաջ են մղվում» մյուսները՝ Ռուսաստանը, Չինաստանը եւ նույնիսկ Իրանը: Բացի դրանից, անդրատլանտյան հարաբերություններն ամենախոր ճգնաժամն են ապրում իրենց գոյության ողջ պատմության ընթացքում, նշում Է հրատարակությունը: Ըստ որում Միացյալ Նահանգները, չլինելով առաջատար, շարունակում Է ցուցումներ տալ մյուսներին, գրում Է Der Spiegel-ը: Եվրոպայի երկրների ներկայացուցիչները Փենսի ելույթը լսում Էին «քար դեմքերով», գրում Է հանդեսը: «Նրանց համար պարզ Էր, որ Փենսի ըմբռնմամբ ԱՄՆ-ի առաջատարությունն այն Է, որ մեկը հրամաններ Է տալիս, իսկ մյուսները դրանք կատարում են: Դա չի համընկնում գործընկերության վերաբերյալ նրանց սեփական պատկերացումներին»,- արձանագրում Է Der Spiegel-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am