Աթլետ Լևոն Աղասյանը հաղթել է Բալկանյան երկրների առաջնությունում

15:27, 17 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Աղասյանը հաղթել է Բալկանյան երկրների առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ եռացատկորդ Լևոն Աղասյանը Ստամբուլում ընթացող Բալկանյան երկրների առաջնությունում գրանցելով 16.71 մետր արդյունք կապանցի մարզիկը դարձել է մրցաշարի հաղթող: Աղասյանն արդեն 4-րդ անգամն է, ինչ հաղթողում է այս մրցաշարում:

Աղասյանին հաջորդում են Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչները:

 


© 2009 ARMENPRESS.am