Բակո Սահակյանը պարգևատրել է Արցախի փրկարար ծառայության նախկին ղեկավարին

13:32, 16 Փետրվար, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արցախում փրկարար ծառայության ստեղծման, զարգացման ու կայացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար եւ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ փրկարար ծառայության նախկին ղեկավար Ասլան Գրիգորյանը պարգեւատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:  

 


© 2009 ARMENPRESS.am