Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը

19:11, 15 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջազգային այս հեղինակավոր համաժողովի բացմանը մասնակցել են բազմաթիվ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, քաղաքական, հասարակական գործիչներ, դիվանագետներ, անվտանգության ոլորտի փորձագետներ։ 


© 2009 ARMENPRESS.am