Փաշիկ Ալավերդյանը վստահեցնում է` մարզիկները մրցաշարերին մասնակցում են առանց խթանիչ միջոցների

18:31, 15 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ներքին առաջնությունում մարզիկների գրանցած արդյունքները հիասթափեցնող չի համարում:

«Թեպետ ես ավելի քիչ էի նախատեսել մասնակիցների քանակը, բայց սպասվածից ավելին էր: Ավելացել էր աղջիկների մասնակիցների քանակը: Հայաստանի այս առաջնությունում գրանցած արդյունքները չեն կարող մեզ գոհացնել, բայց բարձրացրած կիլոգրամները չեն էլ հիասթափեցնում: Մենք մինչև Եվրոպայի առաջնությունը դեռևս երկու ամիս ունենք, և մարզիկը չի կարող երկու ամիս շարունակ նույն լավ մարզավիճակում մնալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Ալավերդյանը:

Մարզչի խոսքով` հայ ծանրորդները մրցաշարերի մասնակցում են առանց խթանիչ միջոցների:

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց թիմը փետրվարի 17-ից ուսումնամարզական կանցկացնի Ծաղկաձորում:


© 2009 ARMENPRESS.am