Brexit-ի ժամկետը կարող է հետաձգվել մինչեւ հունիսի վերջը. Իռլանդիայի ԱԳՆ

18:16, 15 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամկետը կարող Է երկարաձգվել մինչեւ հունիսի վերջն այն դեպքում, եթե Մեծ Բրիտանիան դիմի Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի գործողության ժամանակաշրջանը երկարացնելու խնդրանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 15-ին հայտարարել Է Իռլանդիայի փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Սայմոն Քոուվենին՝ Դուբլինում ելույթ ունենալով «Համաիռլանդական քաղաքացիական երկխոսություն Brexit-ի շուրջ» խորհրդաժողովում:

«Brexit-ի շուրջ բանակցությունների երկարաձգման կապակցությամբ Մեծ Բրիտանիայի խնդրանքը, ամենայն հավանականությամբ, կարժանանար Եվրամիության մեծահոգի համաձայնությանը»,-ասել Է Քոուվենին, ճշտելով, որ «ընդսմին պետք Է լինի բանակցությունները համաձայնագրով ավարտելուն կոչված ռազմավարություն»: «Այդ դեպքում Brexit-ի նոր ժամանակային շրջանակները բնականորեն կկապակցվեին Եվրախորհրդարանի ընտրությունների եւ Եվրահանձնաժողովի նոր կազմի ձեւավորման հետ: Դա կարող Էր լինել հունիսի վերջը»,-նշել Է Իռլանդիայի ԱԳ նախարարության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am