Պետական համակարգում սպասվում է աշխատավարձերի բարձրացում

17:50, 15 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական համակարգում սպասվում է աշխատավարձերի բարձրացում: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Դրա նպատակն է, որպեսզի նաև մասնավոր հատվածից կարողանանք բարձրակարգ կադրեր հրավիրել պետական հատված, քանի որ մասնավոր հատվածում աշխատավարձերը տասնապատիկ բարձր են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Աղաջանյանը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ դեռևս հայտնի չէ, թե քանի տոկոսով կլինեն աշխատավարձերի բարձրացումները:

 

 


© 2009 ARMENPRESS.am