Մունդիալ-2030-ի համար համատեղ հայտով հանդես կգան Արգենտինան, Չիլին, Ուրուգվայը և Պարագվայը  

11:20, 15 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի 2030 թվականի առաջնությունն անցկացնելու համար համատեղ հայտով հանդես կգան Արգենտինան, Չիլին, Պարագվայը և Ուրուգվայը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Չիլիի նախագահ Սեբաստիան Պիներան:

 Մունդիալն առաջին անգամ անցկացվել է 1930 թվականին Ուրուգվայում, և այժմ Լատինական Ամերիկայի երկրները մեծ շահագրգռվածություն ունեն 100 տարի անց կրկին ընդունելու աշխարհի առաջնությունը:

Բացի Լատինական Ամերիկայի վերոնշյալ երկրներից Մունդիալը հյուրընկալելու ցանկություն են հայտնել նաև Մարոկկոն, Իսպանիան և Պորտուգալիան:


© 2009 ARMENPRESS.am