Ուիլյամ Բարն ստանձնեց ԱՄՆ-ի գլխավոր դատախազի պաշտոնը

10:09, 15 Փետրվար, 2019
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուիլյամ Բարն ստանձնել Է ԱՄՆ-ի գլխավոր դատախազի - արդարադատության նախարարության ղեկավարի պաշտոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Սպիտակ տունը: Սպիտակ տան մամուլի ծառայությունը տարածել Է երդմնատվության փակ արարողության լուսանկարը: Երդմնատվությունն անցկացրել Է ԱՄՆ-ի Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերտսը՝ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ: Մինչ այդ Սենատը Բարին հաստատել Էր 52 կողմ եւ 36 դեմ ձայներով: Ավելի վաղ նա հայտարարել Է, որ այդ պաշտոնում իր առաջնահերթություններից մեկն Է համարում ԱՄՆ-ում ընտրությունների պաշտպանությունը: Բարն արդեն գլխավոր դատախազ Է աշխատել Ջորջ Բուշ Ավագի նախագահության օրոք: Թրամփը 2018 թվականի նոյեմբերին պաշտոնից արձակել Է գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսին, նրա պարտականությունները կատարում Էր Մեթյու Ուիթաքերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am