Արգենտինայում հազարավոր ցուցարարներ պահանջել են պարենային արտակարգ ռեժիմ սահմանել

12:50, 14 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի տարբեր քաղաքներում հազարավոր մարդիկ փողոցներ են դուրս եկել՝ կառավարությունից պահանջելով պարենային արտակարգ ռեժիմ սահմանել երկրում գների աճի ֆոնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 13-ին հայտնել Է Buenos Aires Times-ը:

«Մեր առջեւ կրկին ծառացել Է սովի խնդիրը… սա վատագույն իրադրությունն Է 2001 թվականի ճգնաժամի ժամանակներից ի վեր»,-հայտարարել Է Բուենոս Այրեսում ակտիվիստների առաջնորդներից մեկը՝ Դանիել Մենենդեսը: 2015 թվականից Մաուրիսիո Մակրիի նախագահական ժամկետի սկսվելուց ի վեր Արգենտինայում ԷլեկտրաԷներգիայի գինն աճել Է 2,1 տոկոսով, գազինը՝ 3 տոկոսով: Գների աճի պատճառը կառավարությունում համարում են այն մեծաթիվ սուբսիդիաների չեղարկումը, որոնք սահմանվել Էին նախկին վարչակազմի կողմից:

2018 թվականին Արգենտինան հայտնվել Էր ծանր տնտեսական ճգնաժամի ճիրաններում, ինչը կառավարությանը հարկադրեց 56 մլրդ դոլարի չափով փոխառություն վերցնել Արժույթի միջազգային հիմնադրամից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am