Հայտնի են դարձել «Աստղային պատերազմների» իններորդ մասի գործող անձինք

11:52, 13 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: JediPaxis-ի օգտատերը ներկայացրել Է մի լուսանկար, որով հայտնի են դարձել, թե ինչ գործող անձինք են հայտնվելու «Աստղային պատերազմներ: Էպիզոդ 9» ֆիլմում: Համապատասխան տեղեկատվությունը հրապարակված Է Reddit-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լուսանկարի վրա կարելի Է գտնել Պոյին, Ռեյին, Քայլո Ռենին եւ Լենդո Քալրսիանին՝ նոր կամ փոխված հագուստներով: Ի թիվս այլ բաների, լուսանկարում կարելի Է տեսնել ավելի վաղ անհայտ հերոսների: Նաեւ ֆիլմում կհայտնվի նոր դրոիդ, որը գրգռելու Է արդեն սովորական BB-8-ին:

Life-ը հիշեցնում Է, որ նոր ֆիլմում կհայտնվի Լենդոն. նրան մարմնավորելու Է ինքնատիպ դերասան Բիլի դի Ուիլյամսը: Ֆիլմի պրեմիերան կկայանա 2019 թվականի դեկտեմբերի 19-ին:


© 2009 ARMENPRESS.am