Քննություն է տարվում պարզելու զինծառայողի մահվան հանգամանքները

11:00, 13 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա փետրվարի 12-ին, ժամը 18։00-ին N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ֆրունզիկ Վալերիկի Թամազյանը՝ թոքային զարկերակի տրոմբոեմբոլիա, սուր շնչառական անբավարարություն 3-րդ աստիճանի և արդիոգեն շոկ, նախասրտերի թրթռման պարոքսիզմ, լյարդային անբավարարություն, սրտի կանգ, վիճակը ծայրահեղ ծանր նախնական ախտորոշմամբ ընդունվել է Մարտակերտի զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 20։27-ին վերջինիս մոտ գրանցվել է կենսաբանական մահ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են  նյութեր, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական  գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն  ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


© 2009 ARMENPRESS.am