Դահուկորդները 4 մարզիկով կմասնակցեն աշխարհի առաջնությանը

17:19, 12 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դահուկավազքի Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը կմասնակցի 4 մարզիկով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տարվա գլխավոր մրցաշարում իրենց ուժերը կփորձեն Կատյա Գալստյանը, Մյասնիկ Ղարիբյանը, Միքայել Միքայելյանը և Թադևոս Պողոսյանը:

Աշխարհի առաջնությանը տղաները կմրցեն 15 կմ, 30 կմ և 50 կմ, իսկ Կատյա Գալստյանը` 5 կմ և 15 կմ մրցատարություններում: Մարզիկները կմրցեն նաև արագավազքում 1400  կամ  1600 մետրում:


© 2009 ARMENPRESS.am