Ստամբուլում ռազմական ուղղաթիռ է վթարվել

12:34, 12 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Քըրազը թաղամասում ռազմական ուղղաթիռ է վթարվել, ինչի հետևանքով 7 մարդ է զոհվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Վթարի հետևանքով քաղաքացի ական անձինք չեն տուժել, զոհերից 2-ը եղել են ուղղաթիռի օդաչուները, 5-ը` զինվորականներ:


© 2009 ARMENPRESS.am