Ֆրանսիայում 12 մարդ Է տուժել ռելսերից տրամվայի դուրս ընկնելու հետեւանքով

10:14, 12 Փետրվար, 2019
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Իսսի լե Մուլինո քաղաքում տասներկու մարդ Է տուժել ռելսերից տրամվայի դուրս ընկնելու հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է քաղաքի պաշտոնական Twitter-ում: Նշվում Է, որ տրամվայը ռելսերից դուրս Է ընկել եւ խոյահարել կանգառը փետրվարի 11-ին տեղական ժամանակով 21:30-ին (Երեւանի ժամանակով (00.30-ին): «Թեթեւ վնասվածքներ ստացած 12 մարդ հսկողության տակ Է»,- ասված Է հաղորդագրության մեջ: Իր հերթին BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով տրանսպորտային ծառայությանը, հայտնել Է, որ տուժածներից մեկը լուրջ վերքեր Է ստացել: Ծառայության տվյալներով՝ տրանսպորտի երթեւեկությունն արդեն վերականգնված Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am