Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

15:41, 11 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Լոռիի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր: 
Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

© 2009 ARMENPRESS.am