Օդի ջերմաստիճանը կնվազի

13:23, 9 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի Հանրապետության տարածքում` փետրվարի 9-ի ցերեկը, 10-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ,  լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝անձրևի տեսքով, տեղ-տեղ նաև մառախուղ: 

Փետրվարի 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: «Արմենպրես»-ին արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ օդի ջերմաստիճանը փետրվարի 9-ի ցերեկը Լոռիում,  Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի  5-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝ փետրվարի 9-ի ցերեկը, 10-ին հնարավոր է թույլ անձրև և մառախուղ, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 


© 2009 ARMENPRESS.am