Լրջագույն հաջողությունների ենք հասել մենաշնորհների դեմ պայքարում.Նիկոլ Փաշինյան

11:09, 9 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի՝ շուկայի կենտրոնացվածության (մոնոպոլիզացվածության) աստիճանը բնութագրող ցուցանիշով 2018 թվականին Հայաստանը ռեկորդային առաջընթաց է գրանցել՝ 9 կետով եւ հայտնվել 19-րդ հորիզոնականում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքի պաշտոնական էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա նշանակում է, որ միջազգային հանրությունը ճանաչում է, որ 2018 թվականին մենք լրջագույն հաջողությունների ենք հասել մենաշնորհների դեմ պայքարում: Նշված ցուցանիշը կարեւորագույն ազդակ է պոտենցիալ ներդրողների համար, ովքեր կարող են տեսնել, որ Հայաստանը հակամենաշնորհային առումով աշխարհի լավագույն 20-յակի մեջ է»,-նշված է գրառման մեջ:


© 2009 ARMENPRESS.am