Հայտնի է «Բիզնես Արմենիա» հիմնադրամի նոր ղեկավարի անունը

17:11, 8 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բիզնես Արմենիա» հիմնադրամը նոր ղեկավար ունի: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ գործադիր նոր տնօրենը Դավիթ Փափազյանն է:

Դավիթ Փափազյանը մասնագիտացել է միջազգային հարաբերությունների և  ֆինանսների գծով  և  երկար տարիների  աշխատանքային փորձ  ունի կապիտալի կառավարման   ներդրումային  բանկինգի ոլորտում ինչպես Մոսկվայում, այնպես էլ Լոնդոնում:


© 2009 ARMENPRESS.am