Ազատ ոճային ըմբիշները երկու մեդալ են նվաճել Թեհրանում

16:19, 8 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճային ըմբիշները առաջին մեդալներն են նվաճել Իրանի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 74 կգ քաշային Խաչատուր Պապիկյանն ու 125 կգ քաշային Անդրանիկ Գալստյանը բրոնզե մեդալներ են նվաճել Թախթիի Գավաթի խաղարկությունում:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Թեհրան էր մեկնել փետրվարի 5-ին: Ընտրանու կազմում ընդգրկվել են Վաղինակ Մաթեւոսյանը (57 կգ), Վազգեն Թեւանյանը (65 կգ), Գեւորգ Մխեյանը (70 կգ), Վարուժան Կաջոյանն ու Խաչատուր Պապիկյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Սարգիս Հովսեփյանը (92 կգ), Արման Մկրտչյանը (97 կգ) եւ Անդրանիկ Գալստյանը (125 կգ): Հավաքականը Երևան կվերադառնա փետրվարի 10-ին:

 


© 2009 ARMENPRESS.am