Արամ Թարվերդյանն ազատվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից

15:46, 8 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Թարվերդյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Թարվերդյանն այդ պաշտոնում նշանակվել էր նախորդ տարվա հոկտեմբերին:
 


© 2009 ARMENPRESS.am