Փարիզում մեկնարկել է ՀՀ նախագահի հանդիպումը ավիատիեզերական ոլորտի THALES ընկերության ղեկավար կազմի հետ

15:42, 8 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումն ավիատիեզերական ոլորտի աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ «THALES»-ի ղեկավար կազմի հետ՝ փոխնախագահ Ռաֆայել Էսկենազի գլխավորությամբ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ նախագահի աշխատակազմի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից: 

Քննարկումների առանցքում նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն են և համագործակցության հնարավորությունները։


© 2009 ARMENPRESS.am