Բժշկական համալսարանն անցկացրել է «Բուժհաստատությունների կառավարում» վերապատրաստման դասընթաց

19:17, 7 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը կազզմակերպել էր «Բուժհաստատությունների կառավարում» թեմայով ութշաբաթյա վերապատրաստման դասընթաց, որի մասնակիցները փետրվարի 7-ին ստացել են ավարտական վկայականներ։  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊԲՀ մամուլի ծառայությունից։

«Վերապատրաստման կուրսին դասավանդելու նպատակով արտասահմանյան բուհերից հրավիրվել են նշանակալի փորձ ունեցող մասնագետներ: Նախաձեռնության կազմակերպիչները վստահ են, որ ծրագիրը հնարավորություն կտա մասնակիցներին առավել ճիշտ կազմակերպել ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

Մասնակիցները ևս փաստեցին, որ դասընթացի շնորհիվ ստացած գիտելիքները կկարողանան կիրառել ի նպաստ բուհի զարգացման: Նշենք, որ ծրագիրը շարունակական է լինելու»,- նշված է հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am