Մխիթարյանը մարզվում է «Արսենալ»-ի ընդհանուր խմբի հետ

17:05, 7 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն ամբողջովին վերականգնվել է վնասվածքից հետո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանն  արդեն մարզվում է և առաջին մարզումն է անցկացրել ընդհանուր խմբի հետ:

Օրեր առաջ  Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագը մասնակցել էր «Արսենալ»-ի երիտասարդական թիմի  խաղին: «Զինագործների» երիտասարդական թիմը մրցում էր «Վեստ Հեմ»-ի դեմ: Հանդիպումն անավարտ է մնացել եղանակային անբավարար պայմանների պատճառով: Առաջին կեսից հետո «Արսենալ»-ը հաղթում էր 3:0 հաշվով:

Հենրիխ Մխիթարյանը մոտ երկամսյա դադարից հետո առաջին անգամն էր, որ մասնակցում էր խաղի: Հայ ֆուտբոլիստը նոր է վերականգնվել վնասվածքից:

 


© 2009 ARMENPRESS.am