Հնդկաստանում սատկել է աշխարհի ամենածեր փղերից մեկը

16:47, 7 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 88 տարեկան հասակում Հնդկաստանի հարավ-արեւմուտքի Քերալայի նահանգում սատկել Է ասիական Էգ փիղը, որը համարվում Էր իր տեսակի ամենածեր ներկայացուցիչներից մեկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Hindu թերթը:

Ինչպես նշում Է հրատարակությունը, Դաքշայանի անունով ասիական փղի Էգը սատկել Է փետրվարի 5-ին Քերալայի նահանգի մայրաքաղաք Տրիվանդրամում: Նա անազատության մեջ պահվող ամենածեր փիղն Էր, որը պատկանում Էր Քերալայի նահանգի Տրավանկորա Դեւասվոմ խորհրդին: Նրան փորձել են ներառել Գիննեսի ռեկորդների գրքում, սակայն այդ փորձերը հաջողություն չեն ունեցել:

Հրատարակությունը նշում Է, որ անտառտնտեսության դեպարտամենտը 2007 թվականին պաշտոնապես հաստատել Է, որ փիղն այդ ժամանակ 76 տարեկան Էր:

2016 թականի հուլիսին Դեւասվոմ խորհուրդը նրան պաշտոնապես պարգեւատրել Էր «Հաջա Մութխասի» («Փղերի տատիկ») տիտղոսով: Այդ կապակցությամբ Հնդկաստանի փոստը հատուկ բացիկ Էր թողարկել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am