Միքայել Մելքումյանը ԵԽԽՎ-ում նկատել է Հայաստանի նկատմամբ ադրբեջանական պատվիրակության հռետորաբանության փոփոխություն

18:03, 6 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի նկատմամբ ադրբեջանական պատվիրակության հռետորաբանությունը փոփոխվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` փետրվարի 6-ին Ազգային ժողովի ԵԽԽՎ պատվիրակության անդամների ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը:

«Քանի որ ես նախորդ մի քանի տարիներին ևս մասնակցել եմ ԵԽԽՎ նիստերին, կարող եմ նշել, որ Հայաստանի նկատմամբ փոփոխված էր Ադրբեջանի պատվիրակության հռետորաբանությունը: Չնայած մենք բավական հուժկու հակադարձումներ ունեցանք, որոշակի նրբերանգներ փոփոխված էին»,- ասաց Մելքումյանը:

Պատվիրակության անդամը չմանրամասնեց, թե ինչպիսին էր այդ փոփոխությունը, բայց ասաց, որ դրա պատճառը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն էին:


© 2009 ARMENPRESS.am