«Տաքսի» ֆիլմաշարի գլխավոր դերակատարը կժամանի Երևան

16:55, 6 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ դերասան, «Տաքսի» ֆիլմաշարի գլխավոր դերակատար Սամի Նասերին այս ամիս կժամանի Երևան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆրանսիացի դերասանն ընդունել է փետրվարի 24-ին Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «ՄԶՀՀԿ ՊՈԱԿ»-ի (Նախկին «Միկա») մարզադահլիճում կայանալիք Mix Fight 40 մրցաշարին ներկա գտնվելու հրավերը:


© 2009 ARMENPRESS.am