Դեսպան Բաղդասարյանը նախագահել է ՖՄԿ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խմբի նիստը

15:50, 5 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը փետրվարի 4-ին նախագահել է Հռոմում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խմբի հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրևին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նախորդ նիստի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Քննարկվել են քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շուրջ յոթ տասնյակ անդամ և դիտորդ երկիր ռեզիդենտ դեսպանություն ունի Հռոմում:


© 2009 ARMENPRESS.am