«Ալաշկերտ»-ը ոչ-ոքի է խաղացել «Ակտոբե»-ի հետ
08:56, 5 Փետրվար, 2019ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալաշկերտը» երկրորդ ստուգողական հանդիպումն անցկացրեց Անթալիայում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցակիցն էր Ղազախստանի առաջատար ակումբներից մեկը` «Ակտոբեն», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, ով շարունակում է ապաքինվել ծնկի ծանր վնասվածքից հետո: Խաղն ավարտվեց 1:1 հաշվով:
Առաջին խաղակեսում մրցակիցը կարողացավ բացել հաշիվը հակագրոհի արդյունքում, իսկ երկրորդ խաղակեսում պատասխան գոլը գեղեցիկ հեռահար հարվածով հեղինակեց Արտակ Եդիգարյանը:
Առաջին արտասահմանյան հավաքի վերջին` երրորդ խաղում, «Ալաշկերտը» կհանդիպի Ուկրաինայի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Մարիուպոլին»:
© 2009 ARMENPRESS.am