Վրաստանի խորհրդարանը տեղափոխվում Է Թբիլիսի

16:01, 4 Փետրվար, 2019
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանը Քութայիսից տեղափոխվում Է Թբիլիսի: Փետրվարի 5-ին խորհրդարանի՝ Ռուսթավելու պողոտայում գտնվող շենքում բացվելու Է գարնանային նստաշրջանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Խորհրդարանի գարնանային նստաշրջանի սկզբում պատգամավորները կարեւոր հարցերի թվում կլսեն Վրաստանի նախագահի տարեկան զեկույցը երկրի դրության վերաբերյալ:
Բացի այդ, հաշվի առնելով նոր կանոնադրությունը, խորհրդարանի նախագահն առաջին անգամ կներկայացնի իր գործունեության ամենամյա հաշվետությունը:

© 2009 ARMENPRESS.am