Մոգերինին նշել Է Սիրիայի հետ Եվրամիության հարաբերությունների նորմալացման պայմանը

15:25, 4 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) հետ բանակցությունների բացմանը հաստատել Է, որ ԵՄ-ն Դամասկոսի հետ հարաբերությունների նորմալացման նախապայմանը համարում Է հակամարտության քաղաքական լուծման մշակումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փետրվարի 4-ին Բրյուսելում ընթանում են ԵՄ-ի եւ Արաբական պետությունների լիգայի կոնսուլտացիաները, որոնք կոչված են նախապատրաստել փետրվարի վերջին Եգիպտոսում երկկողմ գագաթնաժողովի անցկացումը:

«Ես հուսով եմ, որ այս սեղանի շուրջ բոլորը կիսում են այն տեսակետը, որը միայն ՄԱԿ-ի հովանու ներքո բանակցությունների ճանապարհով քաղաքական լուծումը կարող Է խաղաղություն բերել: Մեզ համար դա ակնհայտ նախապայման Է Դամասկոսի հետ հարաբերությունների նորմալացման եւ երկրի վերակառուցման համար»,-հայտարարել Է Մոգերինին՝ դիմելով հանդիպման մասնակիցներին: Նա նաեւ հույս Է հայտնել, որ բոլոր երկրները կմասնակցեն Սիրիայի ապագայի շուրջ մարտին պլանավորված միջազգային երրորդ խորհրդաժողովին:

Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆեյսալ Միքդադն ավելի վաղ ՄԱԿ-ին կոչ Է արել հրաժարվել Բրյուսելում Սիրիայի Արաբական Հանրապետության համար միջոցների հանգանակման շուրջ հերթական դոնորական խորհրդաժողովին մասնակցելուց, «որովհետեւ դրա հիմնական նպատակը քաղաքական պայմաններ պարտադրելն Է», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am