Կնոջ համար լողազգեստ պատվիրած ֆրանսիացին սխալմամբ ոսկով ծանրոց Է ստացել

14:02, 4 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իր կնոջ համար լողազգեստ պատվիրած ֆրանսիացին դրա փոխարեն ստացել Է բանդերոլ՝ շուրջ 20 հազար եվրո գումարի ոսկեդրամներով եւ ոսկու ձուլակտորներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Le Point-ը:

Ինչպես հաղորդվում Է, ծանրոցը փետրվարի 3-ին հասցրել են 27-ամյա Ժուլիեն Շանիոյին, որը բնակվում Է Բրետոնի Վան ավանում: Նա չի զարմացել ծանրոցից, քանի որ սպասում Էր կնոջ համար լողազգեստ ստանալուն: Սակայն նրան անհանգստացրել Է փաթեթի քաշը, որը ծավալով մեծ չԷր, բայց քաշով՝ շատ ծանր Էր:

Բացելիս պարզվել Է, որ փոստային առաքումը լի Է ոսկով՝ լուիդորներ, XX դարի ոսկեդրամներ եւ ոսկու ձուլակտորներ՝ ընդամենը 700 գրամ թանկարժեք մետաղ՝ շուրջ 20 հազար եվրո արժողությամբ: Բրետոնցին ենթադրել Է, որ պատճառը լոգիստական սխալն Է, եւ ծանրոցը տարել Է քաղաքային կոմիսարիատ: Իրավապահների օգնությամբ նրան հաջողվել Է պարզել իսկական հասցեատիրոջը եւ հեռախոսով կապվել նրա հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am