Շախմատի տղամարդկանց թիմը իրավունք չի վաստակել մասնակցելու աշխարհի առաջնությանը
11:07, 2 Փետրվար, 2019ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմը չի մասնակցի աշխարհի առաջնությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղազասխատանի մայրաքաղաք Աստանայում կայանլիք առաջնությանը Հայաստանը կներկայացնի միայն կանանց ընտրանին: Տղամարդկանց հավաքականը օլիմպիադայում գրանցած վատ արդյունքների պատճառով իրավունք չի ստացել մասնակցելու մրցաշարին:
Շախմատի աշխարհի առաջնությունը կկայանա մարտի 4-15-ը:
© 2009 ARMENPRESS.am