Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին

20:41, 1 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ալմաթիում ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետների հետ համատեղ լուսանկարման արարողությունից հետո մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նիստի օրակարգում  է եղել 2018 թվականին ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի և մակրոտնտեսական իրավիճակի քննարկումն էր:

Անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ անդամ պետությունների և Սերբիայի Հանրապետության միջև ազատ առևտրի համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների ընթացքին, ինչպես նաև միության թվային օրակարգին:

Խորհրդի նիստի ընթացքում որոշվել է, որ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկազմակերպվի գարնանը Հայաստանում:


© 2009 ARMENPRESS.am