Համահայկական 7-րդ խաղերի բացումը կկայանա Ստեփանակերտում օգոստոսի 6-ին  

11:46, 1 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողությունը կկայանա օգոստոսի 6-ին Ստեփանակերտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախնական տեղեկությունների համաձայն, խաղերն ամբողջապես պետք է անցկացվեին Արցախում, սակայն դեռևս միայն բացման պաշտոնական արարողությունն է պլանավորված Ստեփանակերտում, որը կկայանա օգոստոսի 6-ին:

Օգոստոսի 7-ին թիմերը տուրով կշրջեն Արցախով և կվերադառնան Երևան, որտեղ էլ կտրվի խաղերի մեկնարկը:

Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 17-ին:


© 2009 ARMENPRESS.am