YouTube-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

09:59, 1 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: YouTube առցանց տեսահոստինգի օգտատերերն ամբողջ աշխարհում հայտնում են փետրվարի 1-ին ծառայության աշխատանքում տեղ գտած խափանման մասին, ինչը վկայում են Downdetector ծառայության տվյալները, որը հետեւում Է ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին, տեեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Խափանման վերաբերյալ հաղորդումներն սկսել են ստացվել Երեւանի ժամանակով ժամը 05:38-ին: Ավելի հաճախ ծառայության օգտատերերը գանգատվում են տեսանյութերի հաղորդման հետ կապված խնդիրներից, 28 տոկոսը դժգոհել Է կայքի ոչ կոռեկտ աշխատանքից, եւս 11 տոկոսը չեն կարողանում մտնել իրենց օգտահաշիվներ:

Ծառայության աշխատանքում խնդիրներ են դիտվում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ուկրաինայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Ճապոնիայում եւ Բրազիլիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am